Անորոշություն նավթի շուկայում

21:03   04 Ապրիլ 2020    218

Վերջին շուրջ 30 տարվա ընթացքում, ներկա դրությամբ, նավթի միջազգային շուկայում աննախադեպ գնանկում է արձանագրվել, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակի պատճառով պահանջարկի կրճատումով, ինչպեսեւ Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) ու դրանից դուրս Ռուսաստանի գլխավորությամբ խոշոր արտահանողների պայմանավորվածության՝ OPEC+—ի փլուզմամբ։

Վերջինս իր գոյության տարիներին բավական արդյունավետ է գործել։ 2016 թ. վերջին, երբ միջազգային շուկայում նավթի գնանկման հետեւանքով մեկ բարելի գինը 30 դոլարից իջնելու միտում էր ցուցաբերում, OPEC+—ի որոշմամբ կրճատվեցին արտահանության ծավալները, ինչի արդյունքում շուկայում արագ տեմպերով գնաճ արձանագրվեց, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Դեռեւս 2019 թ. դեկտեմբերին OPEC+—ը նավթարդյունաբերության նախարարների համաժողովում որոշում էր ընդունել արտահանությունը օրական 1,2 մլն բարելով կրճատելու մասին, որը պետք է հաստատվեր 2020 թ.մարտի 5—ի համաժողովում։

Սաուդյան Արաբիան մարտյան համաժողովին ներկայացրեց օրական 1,5 մլն բարել կրճատելու առաջարկ, ինչը Ռուսաստանը մերժեց։ Էր Ռիյադն ի պատասխան որոշում ընդունեց ավելացնել արդյունահանության ու արտահանման ծավալները, ինչը հանգեցրեց միջազգային շուկայում կտրուկ գնանկման՝ մեկ բարելի գինը տատանվում էր 20—22 դոլարի սահմանում։ Հանգամանք, ինչի պատճառով արդեն որոշ արդյունահանողներ սկսեցին աշխատել վնասով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները