Միդլթոնը և արքայազն Ուիլյամը ոգևորում են բրիտանացի բժիշկներին անսպասելի զանգերով

22:02   04 Ապրիլ 2020    261

Մարտի 23-ի երեկոյան Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երկրում երեքշաբաթյա կարանտին հայտարարեց և մի քանի օր անց ինքն էլ կորոնավիրուսի ախտորոշամամբ մեկուսացավ հասարակությունից:

Մեծ Բրիտանիայի ապագա թագավորն ու թագուհին որոշել են աջակցել նրանց, ում ուսերին համազգային ծավալների պատասխանատվություն է ընկել: Մի քանի օր է, ինչ արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը զանգարահարում են Առողջապահության ազգային ծառայություն: Քեմբրիջի դուքսն ու դքսուհին շնորհակալություն են հայտնում բժիշկներին կատարած աշխատանքի համար՝ ոգևորելով նրանց, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նախօրեին Քեյթը և Ուիլյամը զրուցել են Queen’s Hospital Burton և University Hospital Monklands հիվանդանոցների աշխատողների հետ:

«Մեր երկուսի անունից ուզում եմ ասել, որ մենք հպարտ ենք ձեզանից և թե որքան զարմանալիորեն եք կարողանում աշխատել այս ծայրահեղ պայմաններում: Ես գիտեմ, որ ձեզ համար դա պարզապես աշխատանք է, բայց իրականում այն, ինչ անում եք, շատ ավելի մեծ է, և դուք անում եք անհնարին բաներ: Ամբողջ երկիրը հպարտանում է ձեզնով:

Շնորհակալ եմ բոլոր ջանքերի և ժամերի համար, որոնք դուք նվիրել եք ձեր աշխատանքին»,- դիմել է բուժանձնակազմին Ուիլյամը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները