Բրիտանացի լեյբորիստները նոր առաջնորդ են ընտրել

22:43   04 Ապրիլ 2020    303

Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը նոր առաջնորդ է ընտրել՝ Կիրա Սթարմերին, որը կփոխարինի Ջերեմի Քորբինին, վկայում են քվեարկության արդյունքները։

57-ամյա Սթարմերը շրջանցել է երկու հիմնական թեկնածուներ Ռեբեկա Լոնգ Բեյլիին եւ Լիզա Նենդիին՝ առաջին փուլում հավաքելով ձայների 56,2%-ը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում, որը տեւել է մոտ երեք ամիս, Սթարմերը խոստացել է միավորել կուսակցությունը եւ դնել այն իշխանության ուղու վրա։

Իր ուղերձում լեյբորիստների նոր առաջնորդը նշել է, որ իր համար «պատիվ ու առավելություն» է կուսակցության ընտրված առաջնորդ լինելը այս բարդ ժամանակներում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները