Microsoft-ը Windows 10-ի համար պրոցեսորի ծանրաբեռնվածությունը նվազեցնող թարմացում կթողարկի

20:43   06 Ապրիլ 2020    449

Microsoft կորպորացիան Windows 10 օպերացիոն համակարգի համար զանգվածային թարմացում է ծրագրել, որը կնվազեցնի պրոցեսորի ծանրաբեռնվածությունը, ինչպես նաեւ կպակասեցնի օպերացիոն համակարգում գտնվող ֆայլերի զբաղեցրած սկավառակային տարածության ծավալը։

Ակնկալվող թարմացման մասին, որին շնորհվել է 20H1 ինդեքսը, MyDrivers-ին հղում անելով գրում է Planet- today-ը։

Վերոհիշյալ թարմացման մասին ասեկոսեները հայտնվել են մասնագիտացված պարբերականներում։ Այս նորությունը չի կարող չուրախացնել ցածր արտադրողականություն ունեցող համակարգիչների տերերին։

Windows 10-ի ակնկալվող թարմացման այլ առանձնահատկություններից են Bluetooth սարքավորումների միացման ավելի պարզ ինտերֆեյսը, ինչպես նաեւ՝ բարելավված որոնումը։

Ենթադրվում է, որ Microsoft Windows 10-ի 20H1 թարմացումը կթողարկվի մինչեւ 2020-ի ապրիլի վերջը, գուցե՝ մայիսի սկզբին։ Հուսանք, այս անգամ Microsoft-ը չի շարունակի այն վատ սովորությունը, երբ W10 թարմացումը երբեմն ամբողջովին «կոտրում» էր օպերացիոն համակարգը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Microsoft  


Վերնագիրի այլ պիտակները