Մեքսիկայում զինված խմբավորումների բախման հետևանքով 19 մարդ է մահացել

09:48   05 Ապրիլ 2020    191

Մեքսիկայի Չիուաուա նահանգում, որը սահմանակցում է ԱՄՆ-ին, հանցագործ խմբավորումների միջև ծեծկռտուք է սկսվել, ինչի հետևանքով 19 մարդ է զոհվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդել են տեղի լրատվամիջոցները՝ հղում տալով նահանգի դատախազությանը:

«Անվտանգության ծառայությունները, որոնք դեպքի վայր են ժամանել զինված միջադեպի մասին ահազանգից հետո, 18 քաղաքացիական անձի դի են հայտնաբերել»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է Milenio պարբերականի հրապարակման մեջ:

Հաղորդվում է, որ կրակոցներից տուժած 2 մասնակից հոսպիտալացվել է, որտեղ նրանցից մեկը մահացել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները