ԱՄՆ-ը զորք կուղարկի Նյու Յորք կորոնավիրուսի դեմ պայքարի համար

10:43   05 Ապրիլ 2020    220

ԱՄՆ-ը հավելյալ զորք կուղարկի նահանգներ կորոնավիրուսի դեմ պայքարի համար։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Հազարավոր զինծառայողներ, ռազմական բժիշկներ, պրոֆեսիոնալներ, բուժքույրեր ու բժիշկներ․ նրանք կգնան պատերազմի, մարտի, որի դեմ ոչ ոք ինչպես հարկն է չի պատրաստվել»,- ասել է նա։

Նրա խոսքերով՝ առնվազն հազար զինծառայող կուղարկեն Նյու Յորք, որը վարակի տարածման օջախն է;

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը նախազգուշացրել էր, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում երկրում իրադրությունը ամենաբարդն է լինելու։ Նրա խոսքերով՝ վարակից մեծ թվով մահեր են սպասվում։

Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում վարակվածների թիվը գերազանցել է 305 000-ը, որոնցից 8.3 հազարը մահացել է, 14.5 հազարը՝ բուժվել։

ԱՄՆ-ը վարակակիրների թվով առաջին տեղում է։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները