ԱՄՆ-ում ապահովագրություն չունեցող հիվանդների համար կորոնավիրուսային վարակի բուժումը կարժենա 73 հազար դոլար

11:47   05 Ապրիլ 2020    258

Կորոնավիրուսային վարակի բուժումը կարող է ամերիկացիներին տասնյակ հազարավոր դոլարներ արժենալ, հայտնում է CNBC-ն՝ վկայակոչելով FAIR Health անկախ կազմակերպության տվյալները:

Ըստ հեռուստաալիքի, այն հիվանդները, ովքեր չունեն բժշկական ապահովագրություն, ստիպված կլինեն վճարել 42-ից 74 հազար դոլար: Նույն խնդրին կարող են բախվել նաև նրանք, որոնց ապահովագրական ընկերությունները կհամարեն, որ ցուցաբերվող բժշկական օգնությունը ներառված չէ ապահովագրական ծառայությունների ցանկում:

Օրինակ՝ հոսպիտալացման վեց օրվա համար հիվանդները ստիպված կլինեն վճարել մոտ 73 հազար դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները