Շրի Լանկան բանտերից մոտ երեք հազար բանտարկյալ է ազատ արձակել. AP

13:18   05 Ապրիլ 2020    475

Շրի Լանկայում կորոնավիրուսի պատճառով 2961 բանտարկյալ գրավի դիմաց ազատ է արձակվել, գրում Է Associated Press-ը:

Նշվում է, որ բանտերը լեփ-լեցուն են.դրանցում շուրջ 26 հազար բանտարկյալներ են գտնվում՝ 10 հազար հոգի տարողության դեպքում:

Ավելի վաղ իշխանություններն արգելել էին այցելել բանտեր, որպեսզի թույլ չտան կորոնավիրուսի տարածումը: Դա բողոքի ալիք էր բարձրացրել կալանավորների շրջանում։

Շրի Լանկայում կորոնավիրուսով վարակվել է 166 մարդ, մահացել է 5 մարդ:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարել են՝ Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր տեսակ է, որին շնորհվել է COVID-19 պաշտոնական անվանումը։

Մարտի 11-ին առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր կորոնավիրուսի բռնկումը համաճարակ Է հայտարարել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շրի-Լանկա  


Վերնագիրի այլ պիտակները