Մոսկվայում կառուցվող ինֆեկցիոն հիվանդանոցում հրդեհ է բռնկվել․ կա զոհ

13:46   05 Ապրիլ 2020    285

Նոր Մոսկվայի Վորոնովսկոյե բնակավայրում կառուցվող ինֆեկցիոն հիվանդանոցում հրդեհ է բռնկվել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ապրիլի 5-ին հաղորդել է Mash Telegram ալիքը։

Աղբյուրի տվյալներով՝ շինհրապարակում այրվել է մի քանի վրան։ Բանվորներից մեկը հրդեհի հետևանքով մահացել է։

Դեպքի վայրում ԱԻՆ աշխատակիցներ են աշխատում։ Հրդեհի բռնկման պատճառները պարզվում են։

Հիվանդանոցը սկսել են կառուցել մարտի 12-ին՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված։ 43 հեկտար մակերեսով հիվանդանոցի տարածքում մի քանի բլոկ է նախատեսվում կառուցել․ բուժական, վերակենդանացման և ծառայողական, ինչպես նաև հանրակացարան բուժաշխատողների համար։ Բուժկենտրոնի շուրջ նախատեսվում է կառուցել շուրջ 15 կմ ավտոճանապարհ։



Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները