ՊՍԺ-ն կվաճառի Նեյմարին «Բարսելոնա»-ին. գործարքի մեջ կներառվի Գրիզմանը

20:58   05 Ապրիլ 2020    652

Ֆրանսիական ՊՍԺ-ն կվաճառի բրազիլացի հարձակվող Նեյմարին կատալոնական «Բարսելոնա»-ին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է Sport-ը: Ֆրանսիական ակումբի ղեկավարությունըմտադիր է ամռան տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել Նեյմարին, սակայն գործարքի մեջներառել «Բարսելոնա»-ի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Բարսելոնա»-ն ղեկավարությունը խոստացել է Նեյմարին, որ ֆուտբոլիստն անպայման կվերադառնել կատալոնական ակումբ: Թիմն այս կերպ նվազեցնում էբրազիլացու Մադրիդի «Ռեալ»-ին միանալու հնարավորությունը:

Բրազիլացին «Բարսելոնա»-ից հեռացել է 2017 թվականին և միացել ֆրանսիական ՊՍԺ-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նեյմար   Բարսելոնա  


Վերնագիրի այլ պիտակները