Reuters: Ավելի քան 10 երկրներ գնել են Բելառուսի ֆուտբոլի առաջնության ցուցադրման իրավունքները

21:18   05 Ապրիլ 2020    659

Բելառուսը միակ եվրոպական երկիրն է, որտեղ շարունակվում է ֆուտբոլային առաջնությունը։

Ինչպես տեղեկացնում է Reuters պարբերականը, ավելի քան 10 երկրներ գնել են լիգայի ցուցադրամն իրավունքները։ Այդ երկրների ցուցակում են Ռուսաստանը, Իսրայելը և Հնդկաստանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ավելի վաղ, Բելառուսի ֆուտբոլային գործիչները հայտարարել են, որ լիգան դադարեցվելու կարիք չունի։ Նշենք, որ երկու տուրից հետո ՖԱ Մինսկը գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները