Ապրիլի 6-ը Սեղանի թենիսի համաշխարհային օրն է

09:42   06 Ապրիլ 2020    210

Սեղանի թենիսի համաշխարհային օրը (Word Table Tennis Day) դեռ շատ երիտասարդ տոն է. առաջին անգամ այն նշվել է 2015 թվականի ապրիլին:

Սակայն դա չի խանգարել տոնին անմիջապես հայտնի դառնալ գրեթե ամբողջ աշխարհում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նոր մարզական օրվա ստեղծման նախաձեռնողը Սեղանի թենիսի միջազգային ֆեդերացիան է (International Table Tennis Federation, ITTF)` նպատակ ունենալով տարածել այս մարզաձեւը, զարգացնել տարբեր երկրներում, միավորել դրանով զբաղվող մարդկանց, եւ, իհարկե, առողջ ապրելակերպ քարոզել:Իսկ հենց ապրիլի 6-ին տոնի անցկացումը նվիրված է Հանուն զարգացման եւ խաղաղության սպորտի միջազգային օրվան:

Սեղանի թենիսը (որը նաեւ հայտնի է որպես «պինգ-պոնգ») ի հայտ է եկել ավելի քան մեկ դար առաջ, իսկ այսօր օլիմպիական մարզաձեւ է (1988 թվականից): Այն սպորտային խաղ է, որի ժամանակ հատուկ գնդակը որոշակի կանոններով նետվում է ցանցով խաղասեղանին: Խաղացողների նպատակն է հասնել մի իրավիճակի, երբ հակառակորդը չի կարողանա հետ մղել կամ սխալ հետ կմղի գնդակը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները