Թրամփը կորոնավիրուսից ամենաշատ տուժած նահանգներում կայունացման հույսեր է տեսնում. Reuters

10:26   06 Ապրիլ 2020    248

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոր կորոնավիրուսից ամենաշատ տուժած նահանգներում իրավիճակի կայունացում է նկատվում:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թրամփը հայտնել է, որ Նյու Յորքում նախորդ օրվա համեմատության մահացածների թիվը մի փոքր պակաս է եղել, ինչը լավ նշան է: Նահանգում 24 ժամում գրանցվել է մահվան շուրջ 600 դեպք, իսկ նոր վարակակիրների թիվը գերազանցել է 7300-ը:

Նյու Յորքի նահանգապետը հայտնել է, որ ապրիլի 5-ին նոր հոսպիտալացվածների թիվը 50 տոկոսով նվազել է:

Սպիտակ տան բժշկական փորձագետները կանխատեսել են, որ կորոնավիրուսի համավարակի ընթացքում կմահանա 100-240 հազար ամերիկացի, նույնիսկ եթե մարդիկ հետևեն տանը մնալու պահանջներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները