Չիլիի իշխանությունները որոշել են Զատկի կղզում կարանտինը չերկարացնել. ՏԱՍՍ

10:51   06 Ապրիլ 2020    221

Չիլիի կառավարությունը որոշում է ընդունել Զատկի կղզում ընդհանուր կարանտինի գործողության ժամկետը չերկարացնելու մասին, քանի որ այնտեղ կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր չեն եղել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին կիրակի հայտնել է երկրի առողջապահության նախարար Խաիմե Մանյալիչը:

«Վաղը ժամը 22:00-ից Զատկի կղզում գործող կարանտինի ռեժիմը չեղարկվում է»,- առցանց ասուլիսում ասել է նա, որը հեռարձակվել է գերատեսչության YouTube-յան ալիքով:

Չիլիացի նախարարը նշել է, որ կղզում կշարունակի գործել պարետային ժամը՝ 22:00-05:00, որը մտցվել է ամբողջ երկրի տարածքում: Դրանից բացի, տեղի օդանավակայանում բոլոր ժամանողները լրացուցիչ սանիտարական ստուգման կենթարկվեն:

Չիլիի կառավարությունը կարանտինի գործողությունը չեղարկել է նաեւ Երկրագնդի ամենահարավային քաղաք Պուերտո Ուիլյամսում: «Պայմանավորված այն հանգամանքով, որ այնտեղ նոր դեպքեր չեն հայտնաբերվել»,- պարզաբանել է Չիլիի առողջապահության նախարարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չիլի  


Վերնագիրի այլ պիտակները