Վրաստանն առաջիններից մեկը կլինի, որ կստանա կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը. Վրաստանի առողջապահության նախարար

11:15   06 Ապրիլ 2020    237

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ Վրաստանը կդառնա առաջին երկրներից մեկը, որ կստանա կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախարարի խոսքով` Վրաստանի կառավարությունն այս հարցով համագործակցում է և՛ դեղամիջոցն արտադրող ընկերության, և՛ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ:

«Այս հարցով մենք աշխատում ենք և՛ արտադրող ընկերության, և՛ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ: Մենք հստակ պայմանավորվածություն ունենք նրանց հետ, որ երբ դեղամիջոցն արտոնագիր ստանա, մենք առաջիններից մեկը կլինենք, որ կստանանք դեղամիջոցը»,-տեղեկացրել է առողջապահության նախարարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները