Վրաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 188-ի

11:44   06 Ապրիլ 2020    228

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 14 նոր դեպք:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է pia.ge կայքը` հղում անելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված կորոնավիրուսի դեմ պայքարի կայքին:

Այսպիսով, Վրաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 188-ի, վարակվածներից 2-ն այլ երկրների քաղաքացիներ են և արդեն վերադարձել են իրենց երկրները, 36 մարդ առողջացել է, 2-ը` մահացել: Այժմ երկրում բուժում է անցնում կորոնավիրուսով վարակված 148 հիվանդ:

Վրաստանում կարանտինի ռեժիմում է գտնվում 5056 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է գտնվում 386 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 274 325 դեպք, 69 474-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 264 837 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 208 երկրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները