Չինաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսի 39 նոր դեպք է արձանագրվել, մահացել է 1 մարդ

13:27   06 Ապրիլ 2020    178

Մայրցամաքային Չինաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 39 նոր դեպք, որից 38-ի դեպքում վարակակիրները Չինաստան են եկել այլ երկրներից, մահացել է 1 մարդ, ապաքինվել է 11-ը:

Վերջին շաբաթների ընթացքում Չինաստանում վարակման գրեթե բոլոր դեպքերը հաստատվում էին այդ երկիր մեկնած քաղաքացիների մոտ, սակայն կիրակի Գուանդուն նահանգում գրանցվել է վարակի ներքին փոխանցման 5 դեպք, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Չինաստանում այժմ կա կորոնավիրուսի 951 վարակակիր, 22-ը գտնվում է ծանր վիճակում, 258 մարդ ապաքինվել է:

«Առողջապահության հարցերով պետական հանձնաժողովը 31 նահանգից (շրջաններից, կենտրոնական ենթակայության քաղաքներից) տեղեկություն է ստացել կորոնավիրուսի նոր տեսակի վարակման 81 708 հաստատված դեպքի մասին․ 1299 մարդ դեռևս հիվանդանոցում է, 77 078-ը դուրս է գրվել հիվանդանոցներից, 3331-ը մահացել է», - ասված է հաղորդագրությունում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 274 022 դեպք, 69 465-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 264 807 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 208 երկրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները