Իրաքում հրթիռակոծության են ենթարկվել ամերիկյան ընկերության նավթային հանքահորերը

15:13   06 Ապրիլ 2020    249

Իրաքում հրետակոծվել է ամերիկյան «Halliburton» ընկերության նավթային հանքավայրը, հայտնում է Baghdadtoday պորտալը՝ վկայակոչելով անվտանգության ծառայությունների աղբյուրները:

Հրետակոծություն է եղել 5 հրթիռներով արեւմտյան Բասրայի նահանգի Զուբեյր գյուղում: Մեկ հրթիռ ընկել է նավթի 20-րդ հանքահորի մոտակայքում, որը խոշորագույնն է նավթի արտադրության մեջ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Իրաքի անվտանգության ծառայությունները հայտնաբերել են տեղանքը, որտեղից իրականացվել է հարձակումը, քննություն է սկսվել:

Ըստ լրատվամիջոցի՝ հայտնի է, որ ամերիկյան ընկերության կենտրոնակայանում հարձակման ժամանակ հնչել է օդային ահազանգ:

Տուժածների մասին տեղեկատվություն չի նշվում, նյութական վնասի մասին եւս դեռ հայտնի չէ:

Коммерсант-ն էլ նշում է, որ հրետակոծություն է իրականացվել առավոտյանը ժամը 04-ին, գործողության արդյունքում տուժածներ չկան:

Թուրքական Yeni Safak թերթը հայտնում է, որ հիմնական թիրախի ուղղությամբ արձակվել է 3 հրթիռ, սակայն թիրախային դիրքավորման հատվածում հայտնաբերվել է 11 հրթիռի արձակման տեղադրում, որը վնասազերծվել է իրաքցի զինվորականների կողմից: Դեռեւս հայտնի չէ, թե ով է հրթիռակոծության հեղինակը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրաք  


Վերնագիրի այլ պիտակները