Թրամփը գտնում է, որ Ջոնսոնը կհաղթի կորոնավիրուսին

15:50   06 Ապրիլ 2020    255

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որին կորոնավիրուսի պատճառով հոսպիտալացրել են, կառողջանա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ես հույս ունեմ եւ վստահ եմ, որ նրա հետ ամեն ինչ կարգին է, նա ուժեղ եւ լավ մարդ է»,- ասել է ԱՄՆ առաջնորդը:

Ավելի վաղ Բորիս Ջոնսոնը տեղափոխվել էր հիվանդանոց հետազոտություններ կատարելու համար: Ընդ որում Անգլիայի առողջապահության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրը հայտարարել է, որ վարչապետին թոքերի արհեստական օդափոխման սարքին են միացնելու:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները