Վարշավայում վարակված կինը փակվել էր իր բնակարանում և չէր ցանկանում բժիշկների առաջ բացել դուռը

16:56   06 Ապրիլ 2020    350

Վարշավայի ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել կորոնավիրուսով վարակված լինելու մեջ կասկածվող կնոջը տնից դուրս բերելու հարցում:

Hayatsk.info-ի հաղորդմամբ, «Ռեգնում» գործակալությունը տեղեկացնում է, որ քաղաքացին փակվել էր իր բնակարանում և չէր ցանկանում բժիշկների առաջ դուռը բացել:

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 5-ին, Վարշավայի բազմաբնակարան շենքերից մեկում: Դեպքի վայր են ժամանել ինչպես ոստիկաններ, այնպես էլ հրշեջ ծառայության աշխատակցներ: Նրանք հարկադրաբար բացել են բնակարանի դուռը և կնոջը տեղափոխել ինֆեկցիոն հիվանդանոց:

Տեղի ոստիկանությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ից սկսած ստիպված են եղել ավելի քան 860 անգամ միջոցներ ձեռնարկել օրինախախտների նկատմամբ, 646-ի դեպքում նշանակվել է տուգանք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վարշավա  


Վերնագիրի այլ պիտակները