Ավտոարտադրողները մինչև ապրիլի վերջ կկորցնեն ավելի քան 100 միլիարդ դոլար

16:45   06 Ապրիլ 2020    534

Ավտոարտադրողների կորցրած շահույթը կարող է գերազանցել 100 միլիարդ դոլարը, եթե նրանք մինչև ապրիլի վերջ չվերսկսեին Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում արտադրությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է «Financial Times»-ը՝ հղում անելով «AutoAnalysis» հետազոտական կենտրոնի ղեկավար Յան Հենրիի հաշվարկներին:

Եվրոպայում կորուստները կարող են հասնել 66 միլիարդ դոլարի, իսկ Հյուսիսային Ամերիկայում՝ մոտ 52 միլիարդ դոլարի:

Ըստ Հենրիի՝ արտադրության անկման պայմաններում յուրաքանչյուր լրացուցիչ շաբաթ արդյունաբերությունը Եվրոպայում կորցնում է 8 միլիարդ դոլար, իսկ Հյուսիսային Ամերիկայում՝ մինչև 7,5 միլիարդ դոլար:

Նրա գնահատականը հիմնված է այս տարվա արտադրության կանխատեսումների վրա, ներառյալ՝ նոր մոդելների գործարկման և սպասվող պահանջարկի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները