Մալիում ահաբեկիչները հարձակվել են ռազմական ճամբարի վրա. 20-ից ավելի զինվոր է զոհվել

17:28   06 Ապրիլ 2020    345

Լույս ապրիլի 6-ի գիշերն ահաբեկիչները հարձակվել են Մալիի հյուսիս-արևելքում գտնվող ռազմական ճամբարի վրա, ինչի հետևանքով 20-ից ավելի զինվոր է մահացել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով մալիական AMAP գործակալությանը:

Հարձակման թիրախ դարձած ճամբարը տեղակայված էր երկրի Գաո շրջանի Բամբա քաղաքում` Նիգեր գետի ափին: Ծանր զենքերով զինված ահաբեկիչները քաղաք են ներխուժել մեքենաներով և մոտոցիկլետներով:

Մահացած զինծառայողների թիվը 23 է: Խաղաղ բնակիչներից ոչ ոք չի տուժել, բայց նրանցից շատերը շոկային վիճակում են:

Հարձակումը տեղի է ունեցել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Մալիում հայտարարված արտակարգ սանիտարական դրության ֆոնին: Մալիում կորոնավիրուսով վարակվածների թիվը 45 է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մալի  


Վերնագիրի այլ պիտակները