Հունաստանն առայժմ չի պատրաստվում մեղմել կիրառվող սահմանափակումները

17:34   06 Ապրիլ 2020    280

Կորոնավիրուսի տարածման հետ կապված մյուս եվրոպական երկրների համեմատ Հունաստանում իրավիճակն ավելի լավ է:

Չնայած դրան, կառավարությունն առայժմ չի պատրաստվում մեղմել կիրառվող սահմանափակումները և կրիտիկական առումով շատ կարևոր է համարում ապրիլ ամիսը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պետսասը:

«Այս օրերին մենք մտնում ենք կրիտիկական փուլ: Մեր երկրի պաշտպանությունը մինչ այժմ ուժեղ է եղել, և դա ոչ միայն այն պատճառով, որ մենք գործում ենք ժամանակին և վճռական, այլ որ կա մեծաթիվ հույների մոբիլիզացիա: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում:

Դրանից բացի, հազարավոր կամավորներ շտապում են իրենց աջակցությունը հայտնել առողջապահական համակարգին, և երկրում ծավալվում է նվիրատվության շարժում: Եթե մենք թուլանանք, ապա մենք կվճարենք դրա համար»,-նշել է Պետսասն՝ ավելացնելով, որ այդ իսկ պատճառով տեղաշարժի սահմանափակումների միջոցառումները երկարաձգվել են մինչև ապրիլի 27-ը:

Հունաստանում վարակվածների ընդհանուր թիվը 1 735 է, մահերինը՝ 73:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հունաստան  


Վերնագիրի այլ պիտակները