Վրաստանի շուկաներից մեկում սկսել են փողն ախտահանել արդուկի օգնությամբ

18:20   06 Ապրիլ 2020    261

Վրաստանի Փոթի քաղաքի գյուղատնտեսական շուկայի մուտքի մոտ փողերի ախտահանման կետ են հաստատել. թղթադրամներն այնտեղ արդուկում են, իսկ մետաղադրամները մշակում են հակասեպտիկ միջոցով:

Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն: Ինչպես նշվում է, կորոնավիրուսի համաճարակի ֆոնին՝ այս որոշումը կայացրել է շուկայի տնօրենը: Շուկայի միակ մուտքի մոտ գնորդներին դիմավորում է հատուկ հանդերձանքով աշխատակիցը: Եթե գնորդը հրաժարվի կանխիկ գումարի ախտահանումից, նրան ներս չեն թողնում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այցելուների հոսքը վերահսկելը հեշտ է, քանի որ մուտքը փակ շուկա մեկն է: «Փողերի հետ կապված իրավիճակը մտահոգիչ է, այդ իսկ պատճառով մենք որոշել ենք ախտահանել կանխիկ միջոցները»,- ասել է շուկայի տնօրենը:

Վերջինս նշել է, որ խստությամբ հետևում է մասնագետների բոլոր խորհուդրներին և պահանջում է, որ շուկայի ներսում բոլորը պահպանեն սոցիալական հեռավորություն: Ո՛չ վաճառողները, ո՛չ գնորդները շուկա չեն կարող մտնել առանց բժշկական դիմակների և ձեռնոցների: Բացի այդ, նրանց բոլորի ջերմությունը չափվում է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները