Գերմանիայի իշխանությունները հատկացրել են ավելի քան մեկ տրիլիոն եվրո կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի համար

22:38   06 Ապրիլ 2020    382

SARS-CoV-2 կորոնավիրուսի համաճարակի պայմաններում տնտեսության աջակցության համար Գերմանիայում արդեն հատկացվել է ընդհանուր առմամբ 1,137 տրիլիոն եվրո, երկուշաբթի՝ ապրիլի 6-ին, տեղեկացրել է Գերմանիայի ֆինանսների նախարարությունը։

Հիմնական գումարը կհատկացվի Տնտեսության կայունացման ֆոնդին, որը պետք է ապահովի ֆինանսավորում հակահամաճարակաբանական սահմանափակումներից տուժած ձեռնարկություններին, եւ բանկերին ձեռնարկությունների սեփականատերերի կողմից վերցված վարկերի երաշխիքներ տրամադրի։

Հակաճգնաժամային ֆինանսավորման մյուս միջոցառումներից են փոքր ձեռնարկություններին աջակցությունն ու առողջապահության ոլորտում լրացուցիչ ներդրումները, ինչպես նաեւ այն ձեռնարկությունների աշխատակիցներին ոչ լրիվ զբաղվածության համար տրամադրվող նպաստները, որոնք ստիպված էին կրճատել արտադրությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները