Նյու Յորքի կրթության դեպարտամենտն արգելել է դպրոցներին Zoom օգտագործել

09:23   07 Ապրիլ 2020    256

Նյու Յորքի կրթության դեպարտամենտն արգելում է դպրոցներին Zoom օգտագործել հեռավար դասերի համար մի քանի շաբաթ անց, երբ ուսանողները եւ դասախոսներն անցել են այդ հարթակում տեսակոնֆերանսների միջոցով դասերին։

Դեպարտամենտի ղեկավար Ռիչարդ Քարանսը հայտարարել է, որ բոլոր դպրոցները պետք է հրաժարվեն այդ ծառայությունից «հնարավորինս արագ»։ Դրա փոխարեն դպրոցները պետք է օգտագործեն Microsoft-ի ռեսուրսները, որոնց շուրջ դեպարտամենտն արդեն սկսել է վերապատրաստել ուսուցիչներին եւ աշխատակիցներին, քանի որ դրանք համապատասխանում են սովորողների մասնավոր կյանքի անձեռնմխելիության մասին օրենքին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Վերջին օրերին բազմաթիվ մտահոգություններ էին ի հայտ եկել անվտանգության խնդիրների շուրջ, որոնք հայտնաբերվել էին հարթակի օգտատերերի կողմից՝ ներառյալ քսենոֆոբական սպառնալիքներն ու պոռնոն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները