YouTube-ը պայքարելու է 5G-ի եւ կորոնավիրուսի միջեւ կապի վերաբերյալ դավադրության տեսության դեմ

10:14   07 Ապրիլ 2020    226

YouTube տեսահոսթինգի ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստվում են սահմանափակել կոնտենտի տարածումը, որը տեղեկություններ է պարունակում կորոնավիրուսային համավարակի վրա 5G կապի հիպոթետիկ ազդեցության մասին: Այս որոշումը պայմանավորված է Մեծ Բրիտանիայում Vodafone եւ O2 բջջային օպերատորմերի աշտարակների վրա մի շարք հարձակումներով:

Անգլիայում անցյալ շաբաթ գրանցվել էր բջջային կապի աշտարակների հրկիզման 4 դեպք: Ընդ որում՝ ոչնչացվել էին 5G-ի հետ ոչ մի կապ չունեցող սարքավորումներ: Վանդալիզմի պատճառը համացանցում տարածվող դավադրության տեսությունն է: Դրա համաձայն՝ չինական Ուհանում բռնկումը սկսվել է հենց այն ժամանակ, երբ այնտեղ սկսել են տեղակայել 5-րդ սերնդի կապի ցանցը: Ապակողմնորոշող տեղեկությունների հեղինակները սրանից եզրակացության են հանգել, որ 5G կապն ինչ-որ ձեւով նպաստում է Covid-19-ի տարածմանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս դավադրության տեսության մասին պատմող տեսանյութերը YouTube-ում մտնում են «սահմանային կոնտենտ» կարգի մեջ: Ֆորմալ առումով դրանք ծառայության կանոնները չեն խախտում, սակայն սահմանափակվել է օգտատերերի համար հանձնարարելիների ցուցակում դրանց հայտնվելը: Տեսահոսթինգի ներկայացուցիչների խոսքով՝ նման հոլովակները հեռացվելու են նաեւ որոնումների արդյունքներից, իսկ հեղինակները զրկվելու են գովազդային եկամուտներից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները