Tesla-ն ցուցադրել է թոքերի արհեստական օդափոխման սարքերի առաջին նախատիպերը

10:23   07 Ապրիլ 2020    254

Ամերիկյան Tesla ընկերության ինժեներները ցուցադրել են թոքերի արհեստական օդափոխման սարքի՝ սեփական արտադրության նախատիպի երկու տարբերակ:

Ընկերության ինժեներների խոսքով՝ սարքերի կառուցվածքը մեծամասամբ կազմված է Tesla-ի ավտոմոբիլային մասերից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Արհեստական օդափոխման սարքերի կառուցվածքում ընկերություններն օգտագործում են ավտոմեքենաների տարբեր դետալներ, այդ թվում՝ տեղեկատվական էկրանը և Model 3-ի համակարգիչը։ Սա կարագացնի մշակման և արտադրության գործընթացը»,-նշել է ինժեներներից մեկը:

Tesla-ի ինժեներ Ջոզեֆ Մարդալը հավելել է, որ իրենք ցանկանում են օգտագործել այն դետալները, որոնք իրենց լավ ծանոթ են և վստահաբար հուսալի են: Ըստ մասնագետի՝ դա թույլ կտա թոքերի արհեստական օդափոխման սարքերն արագ և մեծ ծավալներով արտադրել:

Հաշվի առնելով, որ ցուցադրված սարքավորումներն ընդամենը նախատիպն են, պարզ չէ, թե երբ ընկերությունը կսկսի սարքերի արտադրությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները