Թրամփը չի բացառել տնտեսության խթանման շրջանակում ամերիկացի հարկատուներին կրկնակի վճարելու փաստը

10:53   07 Ապրիլ 2020    287

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել տնտեսության խթանման շրջանակում ամերիկացի հարկատուներին կրկնակի վճարելու փաստը։

«Մենք միանգամայն կարող ենք անել ուղղակի վճարումների երկրորդ փուլը: Այս հարցը լրջորեն քննարկվում է» - պատասխանել Է Թրամփը լրագրողների համապատասխան հարցին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ամերիկյան հարկատուների մեծ մասն ապրիլին կստանա 1200-ական դոլար՝ Կոնգրեսի կողմից ընդունված տնտեսության խթանմանն ուղղված 2 տրիլիոն դոլար արժողությամբ փաթեթի շրջանակներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները