Ճապոնիան կորոնավիրուսի ֆոնին պատրաստվում է արտակարգ դրության ռեժիմ հայտարարել․ The Guardian

11:35   07 Ապրիլ 2020    262

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն խորհրդարանի երկու պալատների ներկայացուցիչներին զեկուցել է երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մտադրության մասին, գրում է The Guardian-ը։

«Նոր կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար անհրաժեշտ եմ համարում յոթ պրեֆեկտուրաներում (Տոկիո, Կանագավա, Սայթամա, Տիբա, Օսակա, Հյոգո, Ֆուկուոկա) մեկ ամսով արտակարգ դրության ռեժիմ սահմանել»,- ասել է Աբեն։

«Մենք նոր վարակակիրների թվի արագ աճ ենք նկատում հատկապես Տոկիոյի և Օսակայի քաղաքային շրջաններում։ Հաշվի առնելով, որ բժշկական հաստատությունները գտնվում են կրիտիկական վիճակում՝ բազմաթիվ կարծիքներ եմ լսել առ այն, որ կառավարությունը պետք է արտակարգ դրություն հայտարարի»,- ասել է Ճապոնիայի վարչապետը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները