Իսպանիայում 4-րդ օրն անընդմեջ կորոնավիրուսի զոհերի թվի անկում է արձանագրվել. The Guardian

11:44   07 Ապրիլ 2020    273

Իսպանիայում չորրորդ օրն անընդմեջ նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թվի անկում է գրանցվում, գրում է The Guardian-ը:

Նշվում է, որ անցած քսանչորս ժամում երկրում գրանցվել է մահվան 637 նոր դեպք, ինչը վերջին երկու շաբաթվա ընթացքում ամենացածր ցուցանիշն է:

Ընդհանուր առմամբ, Իսպանիայում արձանագրվել է վարակման 136 675 դեպք, որից 13 341-ը՝ մահվան ելքով: Ապաքինվածների թիվը 40 437 է:

Աշխարհում կորոնավիրուսով ախտահարվածների թվով առաջատար է ԱՄՆ-ն: Երկրում գրանցվել է վարակման 367 650 դեպք: Իսկ մահերի առումով առաջին տեղում Իտալիան է՝ 16 523 դեպք:

Նշենք, որ ամբողջ աշխարհում կա 1 348 430 ախտահարված, գրանցվել է 74 795 մահվան դեպք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները