Դանիայի իշխանությունները նախատեսում են աստիճանաբար մեղմել սահմանափակումները. Deutsche Welle

11:52   07 Ապրիլ 2020    244

Դանիայի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսի տարածումը կանխելու համար երկրում մտցված սահմանափակումներն աստիճանական մեղմելու մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն:

Նախատեսվում էմանկապարտեզների և տարրական դպրոցների բացում ապրիլի 15-ից: Մյուս դասարանների աշակերտները դպրոց կսկսեն գնալ մայիսի 10-ից:

Ժամանցի վայրեը, ռեստորանները, վարսավիրանոցները, մերսման սրահները, առևտրի կենտրոններն առայժմ կմնան փակ: Առայժմ շարունակում է ուժի մեջ մնալ 10 հոգուց ավելի հավաքվելու արգելքը:

Դանիայում ընդհանուր վարակվածության ցուցանիշը 4 հազար 681 է, մահացությունը՝ 187:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դանիա  


Վերնագիրի այլ պիտակները