Չինաստանում վերջին օրվա ընթացքում ոչ մի մարդ չի մահացել կորոնավիրուսից

12:17   07 Ապրիլ 2020    245

Անցած 24 ժամերի ընթացքում մայրցամաքային Չինաստանում ոչ մի մահ չի գրանցվել կորոնավիրուսով վարակի պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդել են հանրային առողջության պետական կոմիտեից:

Անցած օրվա ընթացքում ՉԺՀ-ում հայտնաբերվել է վիրուսի 32 դեպք, սակայն բոլոր այս դեպքերը ճանաչվել են այլ երկրներից բերված: Նաև 24 ժամվա ընթացքում հանրապետությունում բուժվել է 89 հիվանդ:

Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի ներկրված 983 դեպք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները