Ֆրանսիայում կորոնավիրուսային իրադրությունը շարունակում է վատանալ

12:24   07 Ապրիլ 2020    234

Ֆրանսիայի Առողջապահության նախարար Օլիվիե Վերանը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է վատանալ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է BFMTV-ն։ Ըստ նրա հայտարարության, ծանր վիճակով հոսպիտալացվածների թվի ավելացման տեմպն իհարկե դանդաղել է, սակայն ավելացում այնուհանդերձ կա։

«Դա նշանակում է, որ մենք դեռ չենք հասել համաճարակի պիկին եւ դեռ համաճարակային վիճակի վատթարացման փուլում ենք»,- ասել է նա։ Նախարար Վերանը ասել է, որ պետք է շարունակել ինքնամեկուսացման ռեժիմին հետեւելը։

Նշենք, որ Ֆրանսիայում կա 98 հազար վարակված։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները