Թրամփը հայտարարել է, որ «ԱՄՆ առաջատար դեղագործական ընկերություններին» խնդրել է օգնել Բորիս Ջոնսոնի բուժման հարցում

13:15   07 Ապրիլ 2020    257

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խնդրել է «ԱՄՆ առաջատար դեղագործական ընկերություններին» օգնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին կորոնավիրուսից բուժման հարցում։

Երեկոյան ճեպազրույցի ժամանակ Թրամփը չի նշել ընկերությունների անունները, սակայն նույն օրը ավելի վաղ թերապևտիկ դեղամիջոցների վերաբերյալ հանդիպում է անցկացրել ամերիկյան չորս դեղագործական և կենսատեխնոլոգիական ընկերությունների, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Մենք վշտացած ենք այն փաստով, որ նրան այսօր առավոտյան ինտենսիվ թերապիայի բաժանմունք են տեղափոխել։ Բոլոր ամերիկացիներն աղոթում են նրա համար։ Մենք կապվել ենք Բորիսի բոլոր բժիշկների հետ, տեսնենք՝ ինչ կլինի, բայց նրանք պատրաստ են սկսել»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները