Ոստիկանները գտել են Ռոբերտ Քենեդիի թոռնուհու մարմինը

13:24   07 Ապրիլ 2020    250

ԱՄՆ-ի ոստիկանները գտել են Միացյալ Նահանգների 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի եղբոր՝ սենատոր Ռոբերտ Քենեդիի թոռնուհու՝ 40-ամյա Մեյվ Քենեդի Թաունսենդ Մաքքինի մարմինը:

Մեյվի մարմինը գտնվել է ԱՄՆ-ի ժամանակով 17:30-ին՝ նրա մոր տանից 4 կիլոմետր հեռավորության վրա: Նրա 8-ամյա որդու՝ Գիդեոն Ջոզեֆ Քենեդի Մաքքինի մարմինը գտնել դեռևս չի հաջողվել: Նշվում է, որ որոնողական աշխատանքները կշարունակվեն երեքշաբթի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ 40-ամյա Մեյվ Քենեդի Թաունսենդ Մաքքինը և նրա որդի Գիդեոն Ջոզեֆ Քենեդի Մաքքինն անհետացել էին հինգշաբթի ցերեկը՝ Մերիլենդ նահանգի Չեսապիկի ծոցում կանոեով նավարկելու ժամանակ։ Թոռնուհու ամուսինը՝ Դևիդ Մաքքինն ավելի վաղ հաստատել էր նրանց անհետացման մասին տեղեկությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները