Թրամփն ու Փենսը պարբերաբար կորոնավիրուսի ախտորոշման թեստ կհանձնեն

13:36   07 Ապրիլ 2020    273

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փոխնախագահ Մայք Փենսի հետ միասին պարբերաբար կորոնավիրուսի ախտորոշման թեստ կհանձնեն:

«Կարծում եմ՝ մենք բավականաչափ թեստեր կհանձնենք, դա վատ գաղափար չէ: Դուք տեղյակ եք թեստավորման համակարգին, հիմա դրանք շատ արագ և թեթև են»,- ասել է ԱՄՆ նախագահը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ Փենսը հայտնել էր, որ կրկին թեստ է հանձնել, որի պատասխանը եղել է բացասական: Թրամփը ևս երկու անգամ կորոնավիրուսի ախտորոշման թեստ է հանձնել, և պատասխանները նույնպես եղել են բացասական:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները