Պետդումա է ներկայացվել նախագիծ՝ ՌԴ քաղաքացիություն ստանալը դյուրացնելու մասին

15:06   07 Ապրիլ 2020    264

ՌԴ կառավարությունը Պետդումա է ներկայացրել օրենքի նախագիծ, որով որոշ խմբերի համար դյուրացվում է ՌԴ քաղաքացիություն ստանալը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»: Համաձայն այս նախաձեռնության՝ ՌԴ քաղաքացիություն ստանալ ցանկացող օտարերկրացիները ստիպված չեն լինի հրաժարվել իրենց ներկա քաղաքացիությունից:

Օրենքի նախագծում նախատեսվում է փոխել կետը, համաձայն որի՝ ՌԴ քաղաքացիության կարող են հավակնել կացության թուղթ կամ ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալուց ի վեր ավելի քան 5 տարի Ռուսաստանում բնակվող օտարերկրացիները: Նոր նախագծով առաջարկվում է չեղարկել թե՛ այդ պահանջը, թե՛ գոյատևման միջոցների աղբյուր ունենալու պահանջը:

Նշվում է, որ օրենքի նախագիծը կվերաբերի Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացիներին: Օրենքի նախագծի շահառուների թվում են նաև այն օտարերկրացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց ռուս ծնողներից թեկուզ մեկը ՌԴ տարածքում է բնակվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները