Թրամփը և Բայդենը քննարկել են կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը. CNN

17:05   07 Ապրիլ 2020    396

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը և նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի վերաբերյալ, գրում է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրները:

Քաղաքական գործիչները հազվադեպ են հեռախոսազրույց ունենում մրցակցության պատճառով: Մի քանի ամսի Թրամփը խիստ քննադատության էր ենթարկել Բայդենին:

«Բայդենը քննադատել է Թրամփի վերաբերմունքը կորոնավիրուսային համավարակի նկատմամբ ՝ ասելով, որ վարչակազմը չափազանց դանդաղ է արձագանքում ճգնաժամին: Նա նաև ասել է, որ Թրամփը պետք է լսի մասնագետներին»,- ասել է CNN- ը:

Միևնույն ժամանակ, Բայդենի խոսնակ Քեյթ Բեդինգֆիլդը հայտարարել է, որ քաղաքական գործիչները «լավ զրույց» են ունեցել:
«Բայդենը կիսվել է մի քանի առաջարկով այն գործողությունների վերաբերյալ, որոնք վարչակազմն այժմ կարող է ձեռնարկել կորոնավիրուսային համավարակի խնդիրը լուծելու համար»,- ասել է նա:

Թրամփը ավելի ուշ ասել է, որ ինքը «հիանալի, ջերմ զրույց» է ունեցել Բայդենի հետ:

«Շատ լավ խոսակցություն էր: Նա հայտնեց ինձ իր տեսակետը, և ես դա լիովին հասկացա»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը նաև նշել է, որ լսել է Բայդենի առաջարկները, բայց դա չի նշանակում, որ ինքը համաձայն է դրանց հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները