Ողջ աշխարհում Covid-19 կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 1.3 մլն մարդ

18:15   07 Ապրիլ 2020    334

Ողջ աշխարհում Covid-19 կորոնավիրուսով վարակվել է 1 323 481 մարդ: Ըստ Worldometers կայքի տվյալների՝ կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացել է 73 603 մարդ:

Ապաքինվել է 277 273 մարդ: Վարակման ամենից շատ դեպքեր են գրանցվել ԱՄՆ-ում՝ 352 083 մարդ, որոնցից 10 366-ը մահացել են: Վարակակիրների առումով ամենատուժած երկրներն են Իտալիան, որտեղ 93 187 ակտիվ վարակակիր կա, Իսպանիան, որտեղ վարակակիրների թիվը կազմում է 81 426 մարդ և Գերմանիան՝ 70 866 ցուցանիշով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մահացության ցուցանիշով առաջատարներն են Իտալիան (16 523), Իսպանիան (13 169), ԱՄՆ (10 366), Ֆրանսիան (8911), Մեծ Բրիտանիան (5373), Իրանը (3739):

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակը տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքից: Վիրուսի մասին երկրի իշխանություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Մարտի 11-ին համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել: Վիրուսը տարածվել է ավելի քան 180 երկրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Covid-19  


Վերնագիրի այլ պիտակները