Աշխարհի 100 ամենահարուստ մարդիկ կորոնավիրուսի պատճառով 400 մլրդ դոլար են կորցրել

20:27   07 Ապրիլ 2020    288

Մոլորակի 100 ամենահարուստ մարդկանց կարողությունը երկու ամսում կրճատվել է 13 տոկոսով կամ ընդհանուր առմամբ 408 մլրդ դոլարով, ինչը պայմանավորված է COVID-19 կորոնավիրուսի համավարակով:

Ինչպես նշվում է ապրիլի 6-ին հրապարակված զեկույցում, ամենից շատ կորուստներ ($30 մլրդ) է կրել ֆրանսիացի միլիարդատեր Առնո Բեռնարը, որը ղեկավարում է շքեղ դասի ապրանքների արտադրությամբ զբաղվող LVMH Moet Hennessy Louis Vuitton ընկերությունը, որը ներառում է Louis Vuitton, Celine, Christian Dior և Bulgari ապրանքանիշերը: LVMH-ի բաժնետոմսերը երկու ամսում արժեզրկվել են 15 տոկոսով՝ կազմելով 74 դոլար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Amazon-ի արժեթղթերի գլխավոր սեփականատեր Ջեֆ Բեզոսը 9 մլրդ դոլար է կորցրել փետրվար-մարտ ամիսներին, սակայն պահպանել է աշխարհի ամենահարուստ մարդու դիրքը՝ 131 մլրդ դոլար կարողությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները