Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահվան 133 նոր դեպք է գրանցվել

21:17   07 Ապրիլ 2020    316

Իրանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածությունից 133 մարդ է մահացել:

Երկրի առողջապահության նախարար Քիանուշ Ջահանփուրը ևս տեղեկացրել է այդ մասին՝ հայտնելով, որ մահացության ցուցանիշը համաճարակի բռնկման պահից ի վեր կազմել է 3 872 մարդ: Վարակման 2089 նոր դեպք է արձանագրվել մեկ օրում՝ ընդհանուր թիվը հասցնելով 62 589-ի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշենք, որ երկրում մինչ օրս ապաքինվել է 27 039 մարդ, ակտիվ վարակակիր են 31 678-ը: Իրանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 19-ին Ղոմ նահանգում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները