Amazon-ի ղեկավարը երրորդ տարին անընդմեջ գլխավորում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը

21:25   07 Ապրիլ 2020    337

Ամերիկյան Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը երրորդ տարին անընդմեջ գլխավորում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկն՝ ըստ «Ֆորբս» ամսագրի ամենահարուստ մարդկանց 34-րդ ամենամյա վարկանշային աղյուսակի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ Բեզոսի կարողությունը կրճատվել է 18 մլրդ դոլարով՝ կազմելով 113 մլրդ դոլար: Միևնույն ժամանակ ամերիկացի գործարարը միակ մարդն է ցանկում, որի կարողությունը գերազանցում է 100 մլրդ դոլարը:

Երկրորդ տեղում է մնացել Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, որի կարողությունն ավելացել է 1.5 մլրդ դոլարով՝ կազմելով 98 մլրդ-ի: Առաջատար եռյակում ընդգրկվել է նաև Louis Vuitton Moët Hennessy խմբի նախագահ Առնո Բեռնարը՝ 76 մլրդ դոլար կարողությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները