Անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար մեղադրվող Վատիկանի նախկին գանձապետն արդարացվել է

21:46   07 Ապրիլ 2020    329

Ավստրալիայի Բարձր դատարանն արդարացրել է 1990-ականներին երկու դեռահասի նկատմամբ սեռական ոտնձգությունների համար մեղադրվող Վատիկանի նախկին գանձապետ, կարդինալ Ջորջ Փելին:

Վատիկանը ողջունել է այս որոշումը եւ բարձր է գնահատել Փելին` «ճշմարտության հաստատմանը սպասելու համար»: Բարձր դատարանը որոշում է կայացրեց, որ Փելի դատավճիռները պետք է կարճվեն եւ նա պետք է արդարացվի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բարձր դատարանի յոթ դատավորները միաձայն համաձայնել են, որ կարդինալի դատավարության ատենակալների ժյուրին «պետք է կասկածներ հայտներ» նրա մեղքի կապակցությամբ: Փելը, ով երկարատեւ դատաքննության ընթացքում պնդում էր իր անմեղությունը, չի կարող կրկին մեղադրվել այս գործով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները