«Միսս Անգլիա» տիտղոսին արժանացած գեղեցկուհին կորոնավիրուսի համավարակի ընթացքում վերադարձել է բժշկի իր մասնագիտական աշխատանքին

22:13   07 Ապրիլ 2020    378

«Միսս Անգլիա 2019» գեղեցկության մրցույթի հաղթող ճանաչված Բհաշա Մուքհերջին, թողնելով արտերկրում իրականացվող բարեգործական աշխատանքը, վերադարձել է Միացյալ Թագավորություն՝ շարունակելու իր մասնագիտական աշխատանքը որպես բժիշկ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ նման որոշում նա կայացրել է՝ ելնելով կորոնավիրուսի համավարակից: 2019-ի դեկտեմբերին «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթին մասնակցելուց հետո նա ժամանակավորապես դադարեցրել էր իր մասնագիտական գործունեությունը:

Մուքհերջին նախատեսում էր մինչև օգոստոս զբաղվել բարեգործական աշխատանքով, սակայն մարտի սկզբին 24-ամյա գեղեցկուհին վերադարձել է Անգլիա: Տեղեկանալով, որ իր գործընկերները երկար ժամեր են անցկացնում աշխատավայրում և օգնության կարիք ունեն, նա կապ է հաստատել հիվանդանոցի ղեկավարության հետ՝ հայտնելով, որ ցանկանում է վերադառնալ աշխատանքի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները