Fox News. Facebook-ը ստեղծում է կորոնավիրուսի «ջերմային քարտեզ»

09:18   08 Ապրիլ 2020    237

Facebook-ը սկսում է ԱՄՆ-ից օգտատերերի հարցում նրանց առողջության վերաբերյալ, որ հետազոտողներին ավելի շատ տեղեկություններ տա COVID-19-ով պացիենտների մասին, փոխանցում է Fox News-ը:

Մարկ Ցուկերբերգի ղեկավարած ընկերությունն իր բլոգում հայտարարել է, որ հարցման հղումը կտեղադրի որոշ օգտատերերի լրահոսի վերին հատվածում: Սա կարող է օգնել պարզել, թե որտեղ են պահանջվում առողջապահության ռեսուրսները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Քարնեգի-Մելոնի համալսարանին առընթեր Delphi հետազոտական կենտրոնի անցկացվող հարցումն օգտագործվելու է նոր պատկերացում ստանալու համար այն մասին, թե ինչպես արձագանքել ճգնաժամին, ներառյալ ախտանիշների ջերմային քարտեզները,- իր բլոգում նշել է Facebook-ը: - Այդ տեղեկությունները առողջապահության համակարգերին կարող են օգնել ծրագրել, թե որտեղ են ռեսուրսներ պահանջվում, եւ հավանաբար, թե երբ, որտեղ եւ ինչպես է հնարավոր մեկուսացումից դուրս գալ: Եթե արդյունքներն օգտակար լինեն, մենք նման հարցումները հասանելի կդարձնենք աշխարհի մյուս հատվածներում»:

Նախագծի շրջանակում կհայտնվեն 3 նոր գործիքներ՝ համատեղ տեղադրման քարտեզ, որը կարող է կանխատեսել, թե որտեղ են հնարավոր COVID-19-ի դեպքեր, շարժման դիապազոնի գործիքներ, որոնք ցույց են տալիս, թե որտեղ են գտնվում մարդիկ, եւ «Սոցիալական կապվածության ինդեքս», որի նպատակն է նահանգների եւ երկրների միջեւ ընկերությունը ցույց տալը, որ համաճարակաբաններին օգնեն ավելի լավ կանխատեսել, թե որտեղ կտարածվի հիվանդությունը եւ որ ոլորտները կունենան աջակցության կարիք:

Տվյալները, որոնք Facebook «Data for Good» նախագծի մասն են, միավորվելու են: «Facebook-ը հետազոտողներին տեղեկություններ չի փոխանցելու այն մասին, թե ով եք դուք»,- հավելել են ընկերությունում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook  


Վերնագիրի այլ պիտակները