ԱՄՆ-ը կդադարեցնի ԱՀԿ-ի բյուջեին արվող վճարումները

09:35   08 Ապրիլ 2020    229

Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է դադարեցնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության բյուջեին արվող վճարումները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«ԱՀԿ-ն ԱՄՆ-ից մեծ ծավալով միջոցներ է ստանում։ Մենք պատրաստվում ենք դադարեցնել գումարների տրամադրումը, որոնք մենք ծախսում ենք ԱՀԿ-ի վրա»,- ասել է Թրամփը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ավելի վաղ Թրամփը քննադատել էր կորոնվաիրուսի պայքարում ԱՀԿ-ի գործողությունները՝ մեղադրելով կազմակերպությանը Չինաստանի վրա կենտրոնացած լինելու մեջ։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ԱՀԿ  


Վերնագիրի այլ պիտակները