Իսպանիայում հենց այնպես փող կբաժանեն մարդկանց

09:49   08 Ապրիլ 2020    238

Իսպանիայում, կորոնավիրուսի համաճարակի ֆոնին, իշխանությունները ցանկացել են անվերապահ հիմնական եկամուտ սահմանել և հենց այնպես փող բաժանել մարդկանց:

Այս մասին հաղորդել է տեղական «La Sexta» հեռուստաալիքը՝ երկրի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Նադիա Քալվինիոյին հղումով: Թե ամսական որքան գումարի մասին է խոսքը, թագավորության էկոնոմիկայի նախարարությունը չի պարզաբանել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սակայն, Իսպանիայի իշխանությունները հայտարարել են, որ անվերապահ եկամուտի ներդրմամբ հիմնական շեշտը դրվում է «ընտանիքներին օգնությանը»: Վիրուսի բռնկման ավարտից հետո նրանք չեն պատրաստվում վերացնել հիմնական եկամուտը, նշել է Քալվինիոն:

Իսպանիան աշխարհում կորոնավիրուսից առավել տուժած երկրներից մեկն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն, 2020 թ.-ի ապրիլի 7-ի դրությամբ երկրում գրանցվել է վարակի ավելի քան 135 հազար դեպք և ավելի քան 13 հազար մահացության դեպք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները