Twitter-ի հիմնադիրը 1 միլիարդ դոլար կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարին

10:07   08 Ապրիլ 2020    219

Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսին երեքշաբթի հաղորդել է նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված 1 միլիարդ դոլարի չափով աջակցության մասին, հայտնում է РИА Новости:

«Ես իմ կարողության մոտ 28%-ը՝ 1 միլիարդ դոլար, կուղղեմ Start Small հիմնադրամին Covid-19-ի դեմ համաշխարհային օգնության ֆինանսավորման համար»,- գրել է նա թվիթերյան իր էջում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ երբ կհաջողվի համավարակը հաղթահարել, հիմնադրամն իր ուշադրությունը կուղղի կրթության ոլորտին: Դորսիի թվիթերյան գրառումից պարզ է դառնում, որ նա հանգանակել է 997 818 654 դոլար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմը հայտարարել է 225 մլն դոլար ծավալով հավելյալ ֆինօգնության ծրագրի մասին, որը նախատեսված է կորոնավիրուսի դեմ պայքարում այլ երկրներին աջակցելու համար:

Նշվում է, որ աջակցության նոր ծրագիրը չի ներառի անձնական պաշտպանիչ միջոցների տրամադրում՝ պայմանավորված ԱՄՆ-ում դրանց մեծ պահանջարկով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Twitter  


Վերնագիրի այլ պիտակները