Ադրբեջանում 6 մոդուլային հիվանդանոց կկառուցվի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

17:44   07 Ապրիլ 2020    193

Երեքշաբթի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել՝ կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի ուժեղացմանն ուղղված լրացուցիչ միջոցառումների մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կարգադրության համաձայն՝ կորոնավիրուսային պանդեմիայի դեմ պայքարի և հիվանդների բուժման արդյունավետության ոլորտում բժշկական հաստատությունների և սարքավորումների աճող անհրաժեշտությունը բավարարելու նպատակով, երկրում ձեռնարկվող միջոցառումների շրջանակներում՝ յուրաքանչյուրը 200 մահճակալով, վեց մոդուլային հիվանդանոցներ տեղադրելու համար, «Ադրբեջանի 2020 թվականի պետական բյուջեում պետական ներդրումների համար (ներդրումային ծախսեր) նախատեսված միջոցների բաշխման» 1.66 պարագրաֆում նշված միջոցներից 14,8 միլիոն մանաթ է հատկացվում ֆինանսների նախարարությանը:

Նախարարների կաբինետին հանձնարարվել է լուծել այս կարգադրությունից բխող մյուս հարցերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները